Ներքին 4 տարի առաջ - 17:44 07-03-2022

Նիդերլանդական Nationale Tulpendag-ը «ներմուծվեց» Հայաստան

2012թ.-ից Նիդերլանդներում նշվում է Վարդակակաչների օրը՝ Nationale Tulpendag-ը: Ամեն տարի հունվարին Ամստերդամի գլխավոր հրապարակը զարդարվում է կակաչներով: Երեւանում եւս փորձ է արվել նման մի տոն ներմուծել:


Հյուսիսային պողոտայի սկզբնամասում իրականացվեց Tulip Market միջոցառումը: Ներկայացվել էին 60 տեսակի ավելի քան 15.000 կակաչներ: Այցելուները հնարավորություն ունեցան ոչ միայն հողից սոխուկով քաղելու նախընտրած ծաղիկները, այլեւ դրանք ձեռք բերել ինքնատիպ փաթեթավորմամբ։

Միջոցառումը նախաձեռնել էր PROFAL ընկերությունն իր О2 Gardens նախագծի շրջանակում: Կազմակերպիչները նշեցին,որ մարտի 8-ի նախօրեին ծաղկահանդեսի իրականացումը պատահական չէ: Նաեւ նպատակ ունեն ծաղիկներ նվիրելու մշակույթին յուրօրինակ կարևորություն տալ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում