Արտաքին 4 տարի առաջ - 19:11 03-03-2022

Time ամսագիրն իր շապիկին ուկրաինական դրոշն ու Զելենսկու խոսքերն է տեղադրել

Ամերիկյան Time ամսագիրը շապիկին տեղադրել է Ուկրաինայի դրոշը և Եվրախորհրդարանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից մի մեջբերում։ Ամսագրի այս համարի հիմնական թեման նվիրված է քաղաքական գործչին և նրա մասնակցությանը երկրի պաշտպանությանը։
Շապիկի տեքստն առաջին անգամ ուկրաիներեն է։ Այն ասում է. «Կյանքը կհաղթի մահին, իսկ խաղաղությունը՝ խավարին»։ Զելենսկին այս արտահայտությունն արել է մարտի 1-ին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, այն բանից հետո, երբ Եվրամիությունն սկսեց քննարկել կազմակերպությանն անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումը։
Հոդվածում ասվում է, որ ռուսական ներխուժումից հետո Կիևում մնալու որոշումով Զելենսկին կարողացել է փոխել պատերազմի ընթացքը՝ կանխելով ուկրաինական ուժերի անհապաղ պարտությունը, ինչը, հավանաբար, ակնկալում էր Կրեմլը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ