Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:46 02-03-2022

Զեմֆիրա Միրզոևան՝ ԿԳՄՍ նախարարին

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ԱԺ-ում այսօր՝ հարցուպատասխանի ժամանակ, հարց է ուղղել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։

«Լեզվի մասնագետների վերապատրաստում վերջին անգամ 2012 թ․ է եղել Արևելքի ասորական եկեղեցու նախաձեռնությամբ։ Այնուհետև կրթության ազգային ինստիտուտը մի քանի անգամ իրականացրել է վերապատրաստում միայն մեթոդաբանության մեխանիզմով, այն էլ՝ ռուսերեն լեզվով։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ ներկայումս ագային ինստիտուտը չի գործում՝ նախատեսո՞ւմ եք արդյոք վերապատրաստում կազմակերպել, եթե այո, արդյո՞ք դա պետք է լինի ասորերեն լեզվի, այլ ոչ նրա ուսուցման մեթոդիկայի մասով, եթե ոչ, ապա ինչո՞ւ»,- հետաքրքրվել է Միրզոևան։

«Թույլ տվեք այս պահին հստակ պատասխան չհնչեցնել, բայց խոստանում եմ հետո անձամբ կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին։ Ուղղակի այս պահին ասորերենի վերապատրաստման կամ այլ հարցի հետ կապված չեմ կարող հատ առ հատ պատասխանել։ Բայց խոստանում եմ հենց վաղը անձնապես կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին»,- պատասխանել է Դումանյանը։

Միրզոևան խնդրել է իր հարցին տալ գրավոր պատասխան։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը