Միտք 4 տարի առաջ - 11:38 27-02-2022

Հավասարության նշան՝ Սաակաշվիլու, Փաշինյանի և Զելենսկու միջև

Այս վերջին օրերին որքան թեժանում է պատերազմն Ուկրաինայում, այնքան հաճախակի են լսվում մեր քաղաքացիների շուրթերից հաջորդաբար թվարկվող Միխեիլ Սաակաշվիլի, Նիկոլ Փաշինյան և Վլադիմիր Զելենսկի անուն-ազգանունները: Պատահական հնչում են փողոցում, խանութում և անգամ աշխատավայրում: Այդ գործիչների միջև հավասարության նշան է դրվում որպես նույն քաղաքական ծագումն ունեցողներ և միևնույն գործունեության իրացնողներ: Եվ որպես բնորոշում հավելելում են՝ երեք պոպուլիստ, երեք կլոուն, որ իրենց երկրները աղետի հասցրին: Երբեմն այդ ողբերգական երանգը փոխվում է զավեշտի, թե՝ երեքից ո՞ր մեկին կընտրեիր:

Միխեիլ Սաակաշվիլու իշխանության տարիներին Վրաստանը կորցրեց Հարավային Օսեթիան և Աբխազիան, իսկ Բաթումին թուրքական կապիտալի ազդեցության գոտի է դարձել: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մենք կորցրինք Արցախի 75 տոկոսը, ադրբեջանական զինուժը երկու կողմից՝ Սյունիքից ու Գեղարքունիքից, ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, 40 քառակուսի կիլոմետր տարածք գրավել և սպառնում է նորերը գրավել, մասնավորապես Մեղրիով միջանցք ունենալ դեպի Նախիջևան: Իսկ թե ինչեր են դեռ սպասվում մեզ, չենք կարող ստույգ ասել: Բայց կարող ենք հստակ նշել, որ այսքանով չի ավարտվում, չի դրվել այս աղետի վերջակետը, քանի որ Նիկոլի իշխանությունը շարունակվում է: Իսկ թե ի՞նչ պատահեց Ուկրաինայի հետ Վլադիմիր Զելենսկու իշխանության գալուց հետո, մենք դրա ականատեսն ենք այսօր: Նույնաբովանդակ այս գործիչները, մեկը՝ վարդերով, մյուսը՝ թավիշով, երրորդը՝ մայդանով, եկան երկիրը հեղափոխելու, բովանդակային փոխելու. փոխել և փոխում են:

Այս անունները կողք կողքի դրվեցին ուկրաինական պատերազմին համընթաց, քանի որ զուգահեռելով ասում են՝ Ուկրաինան Հայաստանի օրն ընկավ՝ նկատի ունենալով նաև Արցախը: Իսկ մինչ այդ ղազախական դեպքերի առիթով ասում էին՝ Ղազախստանն ուզում են Հայաստանի օրը գցել: Դրանից առաջ էլ, երբ քաղաքական անկայունություն էր Բելառուսում, մատնանշում էին՝ ուզում եք Հայաստա՞ն դառնալ: Սթափեցնող օրինակը միշտ Հայաստանն է, քանի որ ամենաանհավանականը մեզ հետ կատարվածն է: Հաղթանակած երկրից վերածվեցինք պարտված երկրի: Որևէ մեկի մտքով չէր անցնում Արցախի խնդրի լուծման այս տարբերակը: Իսկ թե երեքից ո՞ր մեկին կընտրեի. ոչ մեկին:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել