Ներքին 4 տարի առաջ - 22:48 24-02-2022

Ֆրանսիայի դեսպանը տոն օրով դատապարտեց Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այսօր դատապարտեց Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և համերաշխություն հայտնեց ուկրաինացի ժողովրդին:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանի դեմ անպայման կկիրառվեն պատժամիջոցներ ու ափսոսանք հայտնեց, որ, վերջին դեպքերը հիշելով, հնարավոր չէ ուրախ սրտով տոնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը դեսպանությանը նման գեղեցիկ շենք տրամադրելու համար, ուրախությամբ փաստեց, որ շենքի ճարտարապետը կին է:
Առաջին դեսպան Ֆրանս դը Հարտինգի դերակատարությունն էլ ընդգծեց՝ ասաց, որ նա լավ հուշեր ունի Հայաստանից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ