Միտք 4 տարի առաջ - 13:13 20-02-2022

Դոնբասում սրվող իրավիճակը համաչափորեն օղակվում է Արցախի ու Հայաստանի շուրջը

Դոնբասում ժամ առ ժամ սրվում է պատերազմական իրավիճակը՝ լայնամասշտաբ դառնալու սպառնալիքով: Համաչափորեն իրավիճակը սրվում է նաև Արցախում՝ հայ-ադրբեջանական շփման գծի կամ ադրբեջանական դիրքերի դիմաց անպաշտպան մնացած հայկական բնակավայրերի ուղղությամբ: Դիրքերից ադրբեջանցի զինյալներ են իջնում գյուղ և այգիներում աշխատող արցախցիներին ստիպում հեռանալ: Կրակում են բնակավայրերի ուղղությաբ՝ թիրախավորելով բնակելի տներ և այլ քաղաքացիական կառույցներ: Պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հայերը խախտել են զինադադարը՝ կրակելով իրենց դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ, ինչը նույն պարբերականությամբ հերքում է մեր Պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանն իրավիճակը սրում է և՛ Արցախի, և՛ Հայաստանի ուղղությամբ: Այդ սպառնալիքներով, կրակոցներով ու սադրիչ հայտարարություններով, որ ուղղակի մեղադրաք է, Ադրբեջանը հող է նախապատրասում նոր ռազմական հարձակման համար: Սա թուրքական ծանոթ և նողկալի ձեռագիրն է: Թուրքը երբեք հնարավորությունը բաց չի թողնի իր հրեշավոր նպատակին հասնելու համար, իսկ թե որն է դա, ցանկացած հայ գիտի՝ քնած և արթմնի: Արդյո՞ք գիտեն մտատեսիլ խաղաղության օփիոնով անզգայացած ու նիրվանայի մեջ ընկած մեր իշխանավորները, թե՞ նրանք «ցանկացած հայ» սահմանման մեջ չեն տեղավորվում: Արցախում բավարարվում են՝ դատախազությունում քրեական գործեր հարուցելով ադրբեջանական կրակոցների դեմ, որոնց հետևանքով գյուղատնտեսական աշխատանքներ իրականցնող խաղաղ բնակիչներ են զոհվում, իսկ Հայաստանից հորդորում են Ադրբեջանին՝ զերծ մնալ նման սադրիչ հայտարարություններ անելուց, քանի որ դրանք ապակայունացնում են իրավիճակը: Առայժմ այսքանը՝ ինչ տեսնում և լսում ենք:

Հնարավոր ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում ամբողջ աշխարհի ուշադրությունն ուղղված է լինելու այդ ռազմադաշտի վրա: Հայաստանը որքան էլ բարձրաձայնի, չի լսվելու Արևմուտքի կողմից, որի աչքերն այլ ուղղությամբ են նայելու: Կարճ ասած՝ հետաքրքիր և ուշագրավ չենք լինելու: Այդպես էր նաև Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ մարդկությունը ներքաշված էր պատերազմի մեջ, և Թուրքիան անարգել կարողացավ գրեթե լուծել Հայկական հարցը: Այն ժամանակ չունեինք պետություն ու պետականություն և չկարողացանք մեզ պաշտպանել, իսկ հիմա ունենք պետություն ու պետականություն, բայց կարո՞ղ ենք մեզ պաշտպանել:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել