Արտաքին 4 տարի առաջ - 15:52 18-02-2022

Հոնիական ծովում այրվող լաստանավում պայթյուններ են որոտացել

Հոնիական ծովում Euroferry Olympia լաստանավում, որում ավելի վաղ հրդեհ էր բռնկվել, որոտացել են պայթյուններ։ Այս մասին հայտնում է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը։

««Հիդրա» հետախուզանավի հրամանատարը արգելել է մոտենալ լաստանավին պայթյունների պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լաստանավում ընդհանուր առմամբ եղել են 237 ուղևոր և անձնակազմի 51 անդամ, նրանք բոլորը լքել են նավը, անհետ կորածներ կամ տուժածներ չկան։

Նավը հունական Իգումենիցիայից ուղևորվում էր դեպի իտալական Բրինդիզի։ Միջադեպը տեղի է ունեցել հունական Կորֆու կղզու մոտակայքում։ Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում