Ներքին 4 տարի առաջ - 15:43 17-02-2022

Նախատեսվում է Շենգավիթում կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան

Կառավարությունն ընդունել է «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում այդ տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։

Շինարարական աշխատանքները ներառում են՝ կայանատեղիի, գազալիցքավորման կայանի, լվացման կայանի, ադմինիստրատիվ շենքի, սպասարկման շինության և այլնի կառուցում: Հավաքակայանի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 100 սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների գնմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում բացի նշված հարյուր ավտոբուսներից ձեռք է բերվել 211 նոր քաղաքային ավտոբուսներ։

Գոյություն ունեցող հավաքակայանների վիճակը ներկայումս անբավարար է և դրա պայմանները չեն բավարարում թե՛ քաղաքային ավտոբուսների հավաքակայանի շահագործման, թե՛ աշխատակիցների աշխատանքային պայմանների և անվտանգության անհրաժեշտ չափանիշներին։ Սեյսմիկ խնդիրների պատճառով առկա դեպոյի շենքերից շատերն իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում և ենթակա չեն շահագործման։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի կառուցել բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ավտոբուսային հավաքակայան: Հավաքակայանի կառուցման համար տրամադրված հողատարածքի ընդհանուր չափը 12 հա է։ Հավաքակայանը նախատեսվում է կառուցել 400 ավտոբուսների շահագործման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ