Մամուլ 4 տարի առաջ - 07:53 16-02-2022

Ադրբեջանական պատվիրակությունը կժամանի՞ Երևան․ Հրապարակ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստերն այս տարի կանցկացվեն Երեւանում՝ փետրվարի 19-22-ը։ Հայաստան կժամանեն վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովների, Եվրանեսթ ԽՎ Եվրախորհրդարանի պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության երկրների անդամները։ Այս մասին փետրվարի 16-ի համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը․
«Որոշ տեղեկություններով՝ Ադրբեջանը նախնական հաստատում է տվել իր մասնակցության առթիվ, եւ հնարավոր է ադրբեջանական պատվիրակությունը ժամանի Երեւան։ Միջոցառումը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում»,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար