Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:29 15-02-2022

Քանյե Ուեսթը «Մակդոնալդս» է գնացել ուկրաինական ամենագնացով

McDonalds-ը նոր գովազդ է թողարկել, որում հայտնի ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը դուրս է գալիս Sherp ամենագնաց բեռնատարից՝ արագ սննդի ցանցում սնունդ պատվիրելու համար:
Տեսահոլովակը ծաղրում է այն իրավիճակը, որը պատահում է շատ մարդկանց հետ, որոնք սնունդ են պատվիրում McDonalds-ում և երկար ժամանակ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ են ուզում։ Տարբեր մարդիկ, այդ թվում Քանյե Ուեսթը, միևնույն արտահայտությունն են անում՝ «կարո՞ղ եմ վերցնել․․․հմմ...»։
Ինչպես հայտնում է Fox News-ը, Sherp-ը, որից դուրս է գալիս ռեփերը, ուկրաինական արտադրության է։ Նշվում է, որ ամենագնացը պատկանում է երաժշտին։