Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 23:25 14-02-2022

«Եվրատեսիլ 2022» մրցույթում Էստոնիայի ներկայացուցիչը հայ է

«Եվրատեսիլ 2022» մրցույթում Էստոնիան կներկայացնի երգիչ Stefan-ը (Ստեֆան Հայրապետյան) ։ Արտիստը ժյուրիի գնահատականների և քվեարկության արդյունքում հաղթել է «Eesti Laul-2022» ազգային ընտրության փուլը։ Այս մասին գրում է News.am Style-ը։
Թուրինում կայանալիք «Եվրատեսիլ 2022»-ի բեմում Ստեֆանը կներկայանա «Hope» երգով։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022» 66-րդ մրցույթը տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում․ «Måneskin» խումբը «Zitti e buoni» երգով հաղթել է նախորդ տարվա մրցույթում, որն անցկացվում էր Ռոտերդամում՝ Նիդերլանդներ։