Միտք 4 տարի առաջ - 09:58 10-02-2022

Լուկաշենկոն բարձրաձայնեց աշխարհի կարծիքը մեր մասին

Բելառուսի նախագահը հայտարարելով՝ ո՞ւմ է պետք Հայաստանը, չկարողացավ թաքցնել այն, ինչ մտածում է մեր հանրապետության մասին, այդպես՝ մեր մասին, որովհետև մեր երկիրը մենք ենք՝ այն պիտանի կամ անպետք դարձնողը: Մենք իզուր ենք տվայտում, զեղումնային հակադարձում կամ վիրավորանքը հակակշռել փորձում: Փոխարենը փորձենք հասկանալ, թե ինչու է այս մարդն այս բանն ասում հիմա: Արդյո՞ք կարող էր նման արհամարհանքով մեզ անպետքություն համարել մի երկու տարի առաջ: Որպես պատասխան՝ նախ հիշեցնեմ այն հայտնի ձայնագրությունը, երբ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին էր փոխանցում Իլհամ Ալիևի առաջարկը՝ 5 միլիարդ դոլար Արցախի 7 շրջանների դիմաց: Այդ ժամանակ Հայաստանը ոչ միայն պիտանի, ալև այնքան կարևոր էր ու որոշող, որ այդքան գումար էին առաջարկում որոշ տարածքների դիմաց, նաև իր ծանր տեղից Լուկաշենկոն միջնորդ էր հանդիսանում:

Իսկ հիմա ո՞վ ենք մենք, ո՞ւմ ենք պետք, մեր այս վիճակով կարո՞ղ ենք ուշադրություն գրավել որպես պիտանի ու արժեքավոր խաղաքար: Հաղթանակած երկրից վերածվեցինք պարտված երկրի: Արցախ ազատագրողից դարձանք Արցախ կորցրած: Հայաստանի սահմանների ամուր պաշտպանությունը փոխվեց խոցելի և խոցված անպաշտպանության: Թշնամին մեր երկիր է խուժել երկու կողմից, և մենք անկարող ենք մեր սարն ու լիճը, մեր ճանապարհը, մեր գյուղերն ու գյուղացուն պաշտպանել՝ իր տնով, արոտավայրով ու անասունների հոտով:

Կարող էինք ասել, որ սա բախտախնդիր և ձախողակ իշխանությունների մեղքն է, որոնք երջանիկ պատահականությամբ հանկարծ դարձան երկրի տերեր: Բայց մեր ժողովուրդն այս ամենի հետ հաշտվեց, հարմարվեց և անգամ ողջունեց իր կատարած ընտրությամբ՝ այդպես տեսնելով ապագան: Կատարած այս ընտրությունն էր, որ դարձրեց սպառված ու պիտանելիության ժամկետն ավարտված և՛ Հայաստանը, և՛ մեր ժողովրդին, որի ընտրած ապագան կորսված անցյալն է:

Բնական է, որ մեր երկիրն ու մեզ պետք է չնկատեն, շրջանցեն, արհամարհելի ու անպետքություն համարեն: Ծաղրանքով վերաբերվեն մի ժողովրդի, որը չի ուզում փրկվել: Նույն կարծիքն ունեն նաև մյուս երկրների ղեկավարները մեր մասին, պարզապես Լուկաշենկոն այդ կարծիքը բարձրաձայնեց: Նաև այդ երկրների համար մենք մատնացույց անելու արատ ենք: Երբ իրենց ներսում ժողովուրդը ուզում է ինչ-որ բանի դեմ ընդվզել, սթափեցնում են՝ ասելով, թե ուզո՞ւմ եք Հայաստանի օրն ընկնեք:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել