Ներքին 4 տարի առաջ - 11:00 08-02-2022

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում փետրվարի 8-9-ը, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի:

Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում փետրվարի 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում փետրվարի 8–ի գիշերը գրանցվել է 4-6 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի +6...+8 աստիճան տաքություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ