Ներքին 4 տարի առաջ - 22:10 05-02-2022

Փաշինյանը հարբել է Վրաստանի ՆԳ նախարարի հետ ճաշին ու հայհոյել ՌԴ նախագահ Պուտինին

Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։ Պաշտոնյան Հայաստան էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով, հանդիպել ոստիկանապետի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի թիվս պաշտոնական հանդիպումների, վրաց պաշտոնյան և Հայաստանի վարչապետն ու ոստիկանապետը նաև ճաշել են միասին, որն ուղեկցվել է Փաշինյանի մասնակցությամբ հերթական միջադեպով։

AntiFake.am-ին հայտնի դարձավ, որ Ղազարյանը Վրաստանի ՆԳ նախարարին հրավիրել է Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում գտնվող «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող «Լիվինգսթոն» ռեստորան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ճաշին ներկա Նիկոլ Փաշինյանը իր սովորության համաձայն բավականին շատ ալկոհոլ է օգտագործել, հարբել և վրաց պաշտոնյայի ներկայությամբ սկսել է հայհոյել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ՀԱՊԿ-ը, ռուսական քաղաքականությունն առհասարակ։ Վրաստանի ՆԳ նախարարն ապշել է Նիկոլ Փաշինյանի պահվածքից, թե ինչպես կարող է երկրի վարչապետը մեկ այլ պետության ներկայացուցչի և ճաշին ներկա մարդկանց մոտ «վերջին» հայհոյանքները տալ այլ պետության ղեկավարին։ Տևական ժամանակ Փաշինյանի հայհոյանքները լսելուց հետո զարմացած Գոմելաուրին Վահե Ղազարյանին ակնարկել է, որ անհարմար իրավիճակ է, չի ցանկանում լսել Փաշինյանի հայհոյանքներն ուղղված այլ պետության ղեկավարին, խնդրել է, որ կամ ինքը լքի սեղանը, կամ Փաշինյանը։ Ի վերջո, սեղանը լքել է Փաշինյանը։

Հերթական անգամ երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածքն ու խմիչքի չափաբաժինը գերազանցելը Փաշինյանին ու նրա թիմակիցներին անհարմար դրության մեջ են դրել, ամոթով թողել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյայի մոտ, վնասել Հայաստանի վարկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար