Միտք 4 տարի առաջ - 21:05 03-02-2022

Կակտիվանա՞ արդյոք «արարողակարգայինի» իմիտացիա ստեղծած 4-րդ նախագահը

Փետրվարի 1-ին 4-րդ նախագահի գրասենյակից հայտնեցին, որ գործարկվել է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, արտակարգ և լիազոր դեսպան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Այն առայժմ 204 հավանում ունի, «հագեցած» է միայն նախագահի վերաբերյալ հրապարակումների հերքումներով, զետեղված է նախագահի հրաժարականի տեքստը, տեղեկություններ կան ՀՀ և Իտալիայի նախագահների հանդիպման, FIFA-ի նախագահին գրած նամակի վերաբերյալ: Էջում եղած բոլոր նյութերը հին են:

Հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը գործարկվեց նրա կիրակնօրյա հրաժարականից մեկ շաբաթ հետո:

Արմեն Սարգսյանն աշխարհաքաղաքացի է, նա Հայաստանի հետ համարյա կապ չունի, բարեկեցիկ ապրում է Լոնդոնում, զավակներն իրենց կյանքը կապել են օտարերկրացիների հետ, ու հանկարծ որոշել է էջ գործարկել: Պարզ է, որ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջը զուտ հայաստանյան լսարանի համար է, քանի որ, չնայած հրաժարականին, նրա ներկայությունը կարող է լինել ներհայաստանյան գործընթացներում:

Նա նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո տարբեր տարիների մի քանի անգամ ասել է, որ չի ցանկանում կուսակցություն բացել կամ աջակցել որևէ քաղաքական ուժի։ Բայց քաղաքականության մեջ ո՞վ է երբևէ անկեղծ եղել: Եվ հետո ո՞ր հարուստ, խելացի, բազմափորձ ու մեծ կապեր ունեցող գործիչը իրեն կզրկի ոչ իր դեմքով քաղաքական ուժ «խաղացնելու» հաճույքից:

Կարճ ասած՝ չի բացառվում է, որ «արարողակարգային» նախագահի իմիտացիա ստեղծած ու իր սահմանափակ լիազորություններից դժգոհած Արմեն Սարգսյանի պաշտոնական էջը առաջիկայում քաղաքական «հագուստ» հագնի, հատկապես որ պաշտոնապես նա այլևս նախագահ չէ, այլ Հայաստանի, ՄԹ կամ գուցե Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել