Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:24 03-02-2022

Գտնվել է Ջեյմս Կուկի նավը

Ամերիկացի և ավստրալացի հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է ճանապարհորդ Ջեյմս Կուկի Endeavour նավի բեկորները: Այդ մասին գրում է The Guardian-ը։

Նավի որոնումները տևել են 22 տարի։ Այն հայտնաբերվել է ԱՄՆ-ի ափերի մոտ՝ Ռոդ Այլենդի մոտակայքում։

«Գտնվել է Ավստրալիայի պատմության ամենակարևոր նավերից մեկի վերջին հանգրվանը»,- ասել է Ավստրալիայի ծովային թանգարանի տնօրեն Քևին Սամփշենը։

հայտնի է, որ Endeavour-ը կառուցվել է Անգլիայում 1764 թվականին։ Չորս տարի անց Կուկը դրանով արշավի մեկնեց դեպի Խաղաղ օվկիանոս։ 1770 թվականին նա հասել է Ավստրալիա, ապա՝ Նոր Զելանդիա։

Նավը վաճառվել է մասնավոր սեփականատերերին և վերանվանվել Lord Sandwich: Այն կործանվել է բրիտանական նավատորմի կողմից 1778 թվականին։ Այդ ժամանակ շարունակվում էր ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմը։ Մեկ տարի անց, դեպի Խաղաղ օվկիանոս երրորդ ճանապարհորդության ժամանակ Կուկը սպանվեց Հավայան կղզիներում։