Միտք 4 տարի առաջ - 18:27 02-02-2022

Աներձագը բարի սուպերհերոս է փնտրում

Օրերս Փաշինյանի ՔՊ-ական աներձագ և չստացված դերասան Հրաչյա Հակոբյանը ԱԺ-ում դժգոհել է, որ չունենք դրական հերոսներ: Նա նեղսրտել է, որ բակերում երեխաները ընդօրինակում են սերիալների ծուռ վզով, փորով կերպարներին:

Հրաչյա Հակոբյանը մոռացել է, որ ինքը ևս մաս է կազմել նման նախագծերի, որտեղ ոչ թե հաղթանդամ, բարի սուպերհերոսներ են եղել, ինչպես օրինակ Սփայդերմենը, Բեթմենը կամ Կապիտան Ամերիկան, այլ ժարգոնախոս, վերնաշապկի կոճակները բաց, հսկայական ոսկե շղթայով պպզող էակներ կամ սպորտային համազգեստով տիպաժներ, որոնք վաղը կարող են քաղաքական գործիչ դառնալու ու պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնել:

Իսկ մի՞թե կարող է դրական, հաղթանդամ ու բարի սուպերհերոս ծնվել մի իրականության մեջ, որտեղ երկիրը կառավարում է Քաջ Նազարի պաթոլոգիկ սինդրոմով անձը, որտեղ դատավորը դատավորին «նստեցնելու» հրահանգ է ստանում «վերևից», որտեղ իրենց հայրենի հողը պաշտպանող մարդկանց փակում են բանտերում…

Այո, մենք էլ ունենք սուպերհերոսների նախատիպեր, որոնց մասին կարող էր նոր գիրք գրել, Օրվելը կամ ֆիլմը նկարել Կուստուրիցան, բայց նրանք հաստատ բացառիկ հակահերոսներ են: Այդ խայտառակ անկրկնելիների մասին պատմող գիրքն ու ֆիլմը, թերևս, իրենց ոլորտներում բարձրագույն մրցանակներ ստանային, բայց ո՞վ կհամարձակվի այդ թեմայով ստեղծագործել այս համատարած գրաքննության ու գլխիվայր շրջված արժեքների պարագայում: Նախ այդ մարդկանց «օդը» կփակեն, և հետո գուցե Ալիևը նեղվի…

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել