Ներքին 4 տարի առաջ - 13:31 01-02-2022

ՀՀ-ում կյանքը «զարգանում է» Երևանում և քաղաքամերձ երեք մարզերում

ՀՀ կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է հանրապետության անշարժ գույքի շուկայում 2021թ․-ին իրականացված ընդհանուր գործարքների վերլուծությունը, համեմատական զուգահեռներ անցկացնելով 2020թ․-ի և նախորդ տարիներին շուկայի զարգացումների հետ։

Համաձայն ներկայացված վերլուծության 2021թ․-ը եղել է անկախ Հայաստանի պատմության ընթացքում իրականացված գործարքների թվով ամենաակտիվ տարին։ Ահավասիկ, անցած տարի անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 201․563 գործարք։ 2020թ․-ին իրականացվել է 158․659 գործարք։ Հասկանալիորեն այս ցուցանիշը եղել է ավելի վատ քան նախորդ տարում իրականացված գործարքների թիվն էր, պայմանավորված կորոնավիրուսով ու պատերազմական գործողություններով։ 2019թ․-ի կատարված գործարքների թիվը կազմել է 186․061։

Տրամաբանական է, որ գործարքների բացարձակ մեծամասնությունը կատարվել է Երևանում․ այստեղ անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 31․4%-ը։ Գործարքների առումով ամենապասիվ մարզը եղել է Վայոց Ձորը, որտեղ կատարվել է հանրապետության ընդհանուր գործարքների թվի ընդամենը 2%-ը։ Մայրաքաղաքից հետո անշարժ գույքի շուկայում ակտիվության առումով երկրորդը Կոտայքի մարզն է, որտեղ իրականացվել է հանրապետության ընդհանուր գործարքների 16%-ը։ Սրան հաջորդում են Արարատն ու Արմավիրը համապատասխանաբար 10․5 և 9․2%-ով։ Այստեղ առերևույթ անտրամաբանական իրավիճակ է այն առումով, որ Գյումրին հանդիսանում է իր մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքը և սպասելի էր, որ Շիրակի մարզը գործարքների թվով (ելնելով թեկուզև բնակչության թվից) պետք է գոնե առաջին հնգյակում լիներ։ Բայց ստացվում է, որ Գեղարքունիքը (6․2%), Արագածոտնը(6.1%), Լոռին(6.1%) շատ ավելի ակտիվ մարզեր են քան Շիրակը (4․9%), որը Տավուշի, Սյունիքի ու Վայոց Ձորի հետ վերջնապահների թվում է։

Որքան էլ անուղղակի, այդուհանդերձ անշարժ գույքի շուկան հանրապետության տարածաշրջանների տնտեսական ակտիվության ռեալ ցուցիչ է հանդիսանում։ Փաստացի հանրապետությունում «կյանքը զարգանում է» մայրաքաղաք Երևանում ու սրան մերձ 3 մարզերում․ Կոտայք, Արարատ, Արմավիր։ Դա միանշանակ երևում է նաև անշարժ գույքի շուկայի մյուս կարևորագույն բաղադրիչներից․ բնակմակերեսների ու հողերի շուկայական գներից, որոնց կանդրադառնանք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է