Ներքին 4 տարի առաջ - 23:15 31-01-2022

Արարատի մարզում. բախվել են Toyota Altezza-ն, Opel Astra-ն ու Lada-ն․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Մկրտիչ Պ.-ի վարած Toyota Altezza մանիշի, Արարատի մարզի բնակիչներ, 42-ամյա Դավիթ Տ.-ի վարած Lada մակնիշի և 33-ամյա Նարեկ Դ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Նարեկ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:


Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է