Ներքին 2 տարի առաջ - 22:00 22-06-2024

Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու «Lada»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Րաֆֆի Բեգլարյանի վարած «LADA» մակնիշի և 21-ամյա Արամ Բլբուլյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ռ․ Բեգլարյանը, վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Մարտին Խուդավերդյանը, Ա․ Բլբուլյանն ու ու վերջինիս ուղևորներ, 23-ամյա Էսթեր Հայրապետյանն ու 3-ամյա Դերենիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Արարատի, մի մասը՝ Վեդիի բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ գործող «Նաղաշի լավաշ» առևտրի կենտրոնի աշխատակիցները և շտապօգնության բժիշկները։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է