Միտք 4 տարի առաջ - 13:21 31-01-2022

ԱՊՊԱ-ի թանկացումն էլ հո հայրենիքի կորուստ չէ՞, որ թույլ չեք տալիս փողոց դուրս գան

Հայաստանում ինչ-որ մարդիկ որոշել են, որ գազը, լույսը, ջուրը, պարենային ապրանքները, շինանյութը, դեղորայքը, բենզինն ու դիզվառելիքը թանկացնելը քիչ է, պետք է ԱՊՊԱ-ն էլ թանկացնեն։

Եվ դրա համար այսօր առավոտյան վարորդները դուրս էին եկել փողոց՝ բողոքի երթ անցկացնելու։ Ոստիկաններն էլ բռնեցին ու նրանց հերթով բերման ենթարկեցին։ Այնպես էին քաշքշում, այնպես էին նրանց դեմն առնում, ասես՝ հեղափոխություն էին անում մարդիկ։

Մինչդեռ, ընդամենը ԱՊՊԱ-ի թանկացման դեմ էին պայքարում։ Ոչ թե հոսանքի, գազի, կամ այլ «ճակատագրական» բաների, այլ ընդամենը ԱՊՊԱ-ի։ Թվում էր՝ անմեղ բան է, որի համար գոնե ԵԽԽՎ-ի կողմից ժողովրդավար գնահատված Հայաստանում կարելի է միտինգ անել։ Բայց ոչ, սա ևս անթույլատրելի է։

Ոստիկաններն ասում են՝ երթևեկությունը խաթարվում է իրենց ակցիայով, փողոցները փակում են, մարդկանց անդորրը կամ անդունդը «խանգարում են» և էլի նմանօրինակ ժողովրդվարական հիմնավորումներ։ Այս մարդիկ անգամ հայրենիքի կորստի կամ Գորիս-Կապան մայրուղին ուրիշին տալու դեմ չեն դուրս եկել փողոց։ Հայրենիքն էլ է «փոքր» բան՝ փողոց դուրս գալու համար։

Նրանք ընդամենը ուզում են, որ ԱՊՊԱ-ն չթանկանա, որովհետև իսկապես շատ է թանկանում, այնքան շատ, որ դրանից հետո կարճ ժամանակում շատ խարդախ վարորդների կողմից քցված ապահովագրականները արագորեն կվերականգնեն իրենց վնասը, մի բան էլ օգուտով դուրս կգան։ Բայց մեր ոստիկանները արգելում են Հայաստանի ազատ ու հպարտ քաղաքացիներն՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։

Հայաստանում ճամփա փակել ու միտինգ անել կարող է միայն մեկ անձ, և այդ մեկ անձը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե նրան ճանապարհ փակելով իշխանության բերած ժողովուրդը։ Բայց կարելի էր, չէ՞, գոնե այս անմեղ թեմայով՝ ԱՊՊԱ-ների հարցով թույլ տալ, որ մարդիկ իրենց մի փոքր հպարտ ու քաղաքացի զգան և դուրս գան փողոց, իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար