Արտաքին 4 տարի առաջ - 23:24 29-01-2022

Իտալացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի նոր տեսակ

Ավելի քան մեկ ամիս առաջ իտալացի փորձագետները հայտնաբերել են նոր տեսակի կորոնավիրուսային COVID-19: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Իտալիայի Սպալանզանիի ազգային հետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Ֆրանչեսկո Վայան։

Նրա խոսքով՝ դա այսպես կոչված Omicron-2-ն է, սակայն ինստիտուտը «հարկ չի համարել անհանգստացնել հասարակությանը Omicron-1-ին նույնական տարբերակի պատճառով»։

«Այս մուտացիան՝ Omicron-ը, գնալով ավելի է ընդունում սեզոնային հիվանդության բնութագրերն ու նշանները: Աշխարհում բոլորը, նույնիսկ պատվաստանյութ արտադրողները համաձայն են, որ անիմաստ է կարճ ժամանակամիջոցում նոր պատվաստումներ անելը: Մենք կանցնենք տարեկան պատվաստումների: Այն կսկսվի առողջական խնդիրներ ունեցող մարդկանցից»,- հայտարարել է տնօրեն Սպալանզանին։

Նա նշել է, որ պատվաստումը դարձել է ռազմավարական գործիք, և «խաղը գրեթե ավարտված է»։

«Սակայն մենք պետք է անենք պատվաստումներ ամբողջ աշխարհում՝ սկսած Աֆրիկայից, որտեղ դա դժվար է, և պատվաստանյութերը համապատասխանեցնել նոր և հնարավոր ապագա շտամներին, որպեսզի ի վերջո հասնենք պատվաստանյութի մեկ չափաբաժի տարեկան»,- ամփոփել է Ֆրանչեսկո Վայան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում