Ներքին 4 տարի առաջ - 23:11 29-01-2022

Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:40-ին, նշված ռեստորանային համալիրից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և խնդրել են, որպեսզի ոստիկանները շտապ մոտենան ռեստորանային համալիր, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ:

Ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը, Կոտայքի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը:

Տեղում ռեստորանային համալիրի աշխատակիցները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ բակում մի խումբ անձինք վիճաբանել են անվտանգության աշխատակիցների հետ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ: Ըստ նախնական տեղեկությունների, կրակոցների արդյունքում բարեբախտաբար տուժածներ չկան:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործություններ՝ վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունները պարզելու, նրանց և հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ