Արտաքին 4 տարի առաջ - 15:09 29-01-2022

Ռուսաստանը Բելառուս է տեղափոխել «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և թնդանոթային դիվիզիոնը

Ռուսաստանը զորավարժությունների համար Բելառուսում տեղակայել է «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և թնդանոթային համակարգեր, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հերթական երկաթուղային էշելոնը բեռնաթափման կայան է հասցրել Արևելյան ռազմական օկրուգի «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և թնդանոթային դիվիզիոնը»,- ​​ասվում է հաղորդագրության մեջ։

Այսպես. «Պանցիր-Ս» դիվիզիոնը ներառում է 12 մարտական ​​մեքենա, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել 12-ական զենիթային հրթիռ տրանսպորտագործարկման բեռնարկղերում։

Նշվում է, որ բեռնաթափումից հետո անձնակազմը երթ կիրականացնի հանձնարարված տարածքներ, որտեղ կվերազինի դիրքերը և կանցնի ուսումնամարտական ​​պատրաստության հերթապահություն Բելառուսի և Ռուսաստանի միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի կազմում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար