Արտաքին 5 տարի առաջ - 12:48 11-03-2021

ԱՄՆ-Ն ՀԱՅՏՆԵԼ Է, ԹԵ ԼԻԲԻԱՅՈՒՄ ՔԱՆԻ «ՊԱՆՑԻՐ-Ս1» ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԲԱՅՐԱՔԹԱՐ» ԵՆ ՈՉՆՉԱՑՎԵԼ

Ամերիկացի ռազմական թղթակիցը ներկայացրել է Լիբիայում թուրքական «Բայրաքթար ՏՎ2» ԱԹՍ-ների և ռուսական «Պանցիր-Ս1» զենիթային հրթիռահրետանային համալիրների կորուստները: Ըստ նրա՝ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 47 «Բայրաքթար»:

Մոտ կես տարի առաջ թուրքական ԶԼՄ-ները գրել էին Լիբիայում ռուսական «Պանցիր-Ս1» համալիրների ոչնչացման մասին: Այնուհետև նոր տվյալներ են հրապարակել ամերիկացի լրագրողներն իրենց սեփական հետաքննությունից հետո:

Երկրում Լիբիայի ազգային բանակի ու Լիբիայի և Թուրքիայի ազգային միասնության կառավարության դաշինքի ուժերը ռազմական հակամարտության մեջ են:

Ամերիկացի ռազմական թղթակից Ջեֆ Յավորսկու խոսքով, «Պանցիր-Ս1» զենիթային հրթիռահրետանային համալիրները, որոնք ծառայում են Լիբիայի ազգային բանակում, կարողացել են խփել առնվազն 47 թուրքական «Բայրաքթար ՏՎ2» հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքեր: Ըստ նրա՝ Լիբիայում ոչնչացել է նաև ռուսական 9 «Պանցիր-Ս1» զենիթային հրթիռահրետանային համալիր:

«Լիբիայում «Պանցիր-Ս1» համակարգերը բավականին արհեստավարժ են գործել (ավելի, քան Սիրիայում - խմբագիր): Ըստ տվյալների՝ ՀՕՊ համալիրները կառավարող զինվորները հնարավորինս արագ են ծանոթացել թուրքական «Բայրաքթար ՏՎ2»-ի հարձակման ռազմավարությանը»,- թղթակցի խոսքերը մեջբերում է Soha Military-ն: Թղթակիցը նաև հաշվել է, թե ինչքան դրամական կորուստներ են կրել կողմերը. այսպես՝ «Պանցիր-Ս1» զենիթային հրթիռահրետանային համալիրների ոչնչացումը հանգեցրել է 118 մլն ԱՄՆ դոլարի, իսկ «Բայրաքթար»-ներինը՝ 245 մլն ԱՄՆ դոլարի կորստի:

Ավելի վաղ հաղորդվել էր Սիրիայում լայնածավալ հարձակման մասին, երբ 20 հարվածային «Բայրաքթար» հարձակվել էր «Պանցիր-Ս1»-ի վրա: Սիրիայում թուրքական հարվածային անօդաչուների սարսափելի ոչնչացումից հետո Անկարան որոշել էր զանգվածային հարձակում սկսել Սիրիայի Արաբական Հանրապետությունում ծառայող «Պանցիր-Ս» համալիրներից մեկի վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար