Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:51 29-01-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը կայցելի Ուկրաինա. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա, գրում է The Guardian-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։

Հաստատվում է, որ Ուկրաինա այցից հետո Ջոնսոնը բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Վարչապետը լի է վճռականությամբ՝ արագացնելու դիվանագիտական ​​ջանքերը և ուժեղացնելու զսպումը՝ Եվրոպայում արյունահեղությունից խուսափելու համար: Նա կկրկնի անհրաժեշտությունն այն բանի, որպեսզի Ռուսաստանը տեղի տա և մտնի դիվանագիտական ​​հարաբերությունների մեջ, երբ նա այս շաբաթ խոսի նախագահ Պուտինի հետ»,- ասել է պարբերականի զրուցակիցը:

Հաղորդվում է, որ Ջոնսոնը կքննարկի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի զսպման տարբերակները՝ ներառյալ ՆԱՏՕ-ի զորքերի նոր տեղակայումը:

Սպասվում է նաև, որ հունվարի 31-ին Լոնդոնը կհայտարարի Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցների մտադրության մասին, եթե վերջինս որոշի ներխուժել։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
07:22 Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի