Ներքին 4 տարի առաջ - 13:13 29-01-2022

Լրագրողներս կատարում ենք ժողովրդավարության պաշտպանության առաքելությունը

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը միության համագումարի ընթացքում, ամփոփելով որպես ՀԺՄ նախագահ` իր կառավարման նախորդ 4 տարիները, անդրադարձավ Հայաստանում ժողովրդավարության վիճակին ու ԶԼՄ-ների դերին՝ ժողովրդավարության պահպանման գործում․

«Ցավոք, մենք ապրում ենք ժամանակներում, որոնք կարելի է բնորոշել որպես ձևով ժողովրդավարական, բովանդակության ավտորիտար ժամանակներ։ Երկրում հետևողականորեն վերացվում և թուլացվում են իշխանության գրեթե բոլոր հակակշիռներն ու փոխզսպումները, դրանք տեղի են ունենում ֆորմալ ժողովրդավարական ընթացակարգերով, սակայն արդյունքում անթույլատրելիորեն մեծացնում են իշխանության կենտրոնացվածությունը, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի ոչ հաշվետվողական, ոչ թափանցիկ, իսկ վերջնարդյունքում դեպի ոչ ժողովրդավարական կառավարում։

Ահա այս պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանությանը հակակշռի այդ գործառույթը։ Իմ խորին համոզմամբ՝ հենց այս իրողությամբ է պայմանավորված մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավը, որով նրանք ցանկանում են վերացնել նաև այս հակակշիռը։ Այդ իմաստով այսօր մենք՝ լրագրողներս, կատարում ենք ժողովրդավարության կամ դրա վերջին մնացուկների պաշտպանության առաքելությունը, ինչը պետք է իրականացնել բացառապես մնալով մասնագիտական վարքագծի և նորմերի շրջանակներում»,- ասաց Սեյրանյանը՝ հալելով, որ ապրում ենք պետական ու քաղաքական վերնախավերին ցածր նշաձողերի ժամանակաշրջանում․

«Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօր էլ մենք ապրում ենք դժվարին ժամանակներում, պետական ու հանրային կառավարման համակարգերի՝ ընդհանուր առմամբ քաղաքական վերնախավերի նշաձողերը սարսափելի անկում են ապրել, դա մամուլի և լրատվամիջոցների համար ևս մեկ մարտահրավեր է, արժեքային այդ անկմանը տուրք չտալու և հասարակական հարաբերություննների խաթարումը իմաստով»,- ասաց Սեյրանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի