Ներքին 4 տարի առաջ - 22:58 27-01-2022

Տնտեսության լոկոմոտիվը շարունակում են մնալ նախկինների «հովանավորյալները»

ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի ու վճարների մեծությունները։ Համաձայն հրապարակվածի հանրապետության առաջին 10 խոշոր հարկատուներն են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Գազպրոմ Արմենիան», «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը», «Գրանդ տոբակոն», «Գեոպրոմայնինգ գոլդը», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «ՍիՓիԷս Օյլը», «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը, «Ֆլեշը և «Թեղուտը»։ Սրանք բոլորը միասին վճարել են 287 մլրդ 218 մլն դրամի հարկ։ 2020թ․-ի առաջին 10 խոշոր հարկատուներն էին՝ «Գրանդ տոբակոն», «Գազպրոմ Արմենիան», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը», «Գեոպրոմայնինգ գոլդը», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «ՍիՓիԷս Օյլը», «Ֆլեշը», «Ֆիլիպ Մորիս Արմենիան», «Ջեյ Թի Այ Արմենիան»։ Սրանք միասին վճարել են 284 մլրդ 67 մլն հարկային ու այլ վճարներ։

2019թ․-ին, երբ կորոնավիրուս չկար ու տնտեսությունը ավելի ակտիվ էր, հանրապետության 10 խոշոր հարկատուներն էին «Գրանտ տոբակոն», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Գազպրոմ Արմենիան», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «Ջեյ Թի Այ Արմենիան», «Ֆլեշը», «ՍիՓիԷս Օյլը», «Ֆիլիպ Մորիս Արմենիան», «Գեոպրոմայնինգ գոլդը», «Վեոն Արմենիան»։ Սրանց վճարած ընդհանուր հարկուտուրքերը կազմել է 257 մլրդ 366 մլն դրամ։ Փաստորեն 2020թ․-ին, երբ երկրի տնտեսությունը գահավիժում էր՝ պայմանավորված կորոնավիրուսով ու պատերազմով, առաջին տաս խոշոր հարկատուները գրեթե 17․3 մլրդ դրամով ավելի շատ հարկ են վճարել բյուջե, քան 2019թ․-ին, որն այս կառավարության տնտեսական գործունեության ամենահաջող տարին էր։ Ավելին, 2021թ․-ին, երբ տնտեսությունը սկսեց շնչել, լոկդաունային սահմանափակումները վերացան, նույն 10 խոշոր հարկատուները նախորդ տարվա համեմատությամբ ավելի են վճարել ընդամենը 3 մլրդ դրամ։ Ստացվում է, որ Հայաստանի ամենախոշոր 10 հարկատուները այս տարիների ընթացքում իրենց ավելի լավ են զգացել 2020թ․-ին՝ ճգնաժամի պայմաններում, որն անտրամաբանական է, բայց փաստ, և կարոտ է վերլուծության։

Հավելենք նաև, որ հինգ-վեց ընկերություններ, վերջին 10-15 տարիներին, գրեթե անփոփոխ առաջատար տասնյակում են՝ մեկ-երկուսը պարբերաբար հայտնվում ու դուրս են մղվում այդ տասնյակից, ևս մեկ-երկուսը բոլորովին նոր են, որոնցից մեկը նախկինում հարկատուների ցուցակում ընդհանրապես չի եղել։ Ստացվում է, որ «հեղափոխականների» կառավարման երրորդ-չորրորդ տարում տնտեսության լոկոմոտիվը շարունակում են մնալ նախկինների «հովանավորյալները»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ