Ներքին 4 տարի առաջ - 16:58 27-01-2022

Դատալեքսը չի աշխատում, չգիտեն էլ, թե երբ կաշխատի

Դատական տեղեկատվական համակարգ «Դատալեքսը», որը գործում է դատական դեպարտամենտի վերահսկողության ներքո, շուրջ 2 ամիս է՝ չի թարմացվում։ Այս մասին գրառում է կատարել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը․

«Դատալեքս» հանրային տեղեկատվական համակարգը մշակվել է «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում: Համենայնդեպս, այդպես է գրված Datalex.am կայքում: Շուրջ 2 ամիս է, ինչ կայքը դե ֆակտո չի գործում: Այն չի նորացվում, չի թարմացվում: Համակարգում նոր տվյալներ չեն գրանցվում: Մի խոսքով, համակարգն այլևս տեղեկատվական բնույթ չի կրում: Գիտե՞ն արդյոք «Դատալեքս»-ը ֆինանսավորող Եվրոպական Միությունը (European Union in Armenia), Համաշխարհային Բանկը (World Bank) և Եվրոպայի խորհուրդը (Council of Europe), որ իրենց ֆինանսներով գործող հարթակը չի գործում: Չեմ անդրադառնում «Դատալեքս»-ը համաֆինանսավորող ՀՀ կառավարությանը: Այստեղ ամեն ինչ պարզ է: Լավ, էս եվրոպացիները այդ աստիճանի միամի՞տ են: Չեն հասկանու՞մ, որ վճարում են մի բանի համար, ինչը չկա: Չեմ կարծում: Սրան ավելի տրամաբանական բացատրություն կա՝ եվրոպական կազմակերպությունների համար Հայաստանը խոպանի նման մի բան է: Եթե կարող են չաշխատել, ապա ինչու՞ աշխատեն: Եթե կարող են աչք փակել, ապա ինչու՞ չփակեն: Եթե կարող են առոք-փառոք և անվրդով ապրել, ապա ինչու՞ չապրեն: Սա էլ հո Աֆղանստան չէ: Այստեղ բոլորին քարտ-բլանշ է տրված: Ռուսներին, ամերիկացիներին, եվրոպացիներին, թուրքերին, ադրբեջանցիներին, ղազախներին: Հայաստանը բոլորի համար անհաշվետու խոպան է»,- գրել է Հեքիմյանը։

Տեղեկատվական համակարգի գործունեության հետ կապված հայտարարություն էր տարածել ԲԴԽ-ն՝ նշելով, թե տեխնիկական խնդիրներ են առաջացել․ «Հաշվի առնելով «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ժամանակավոր խափանման շուրջ տեղի ունեցող տարատեսակ խոսակցությունները՝ Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, տեղեկացնում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ: Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում: Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար»,- հայտարարել էր ԲԴԽ-ն։

Oragir.news-ը ԲԴԽ-ից փորձեց ճշտել, թե հայտնի՞ է՝ կայքը երբ կվերագործարկվի, ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանն ասաց, որ դեռ հայտնի չէ։ Փաստորեն, 2 ամիս է ԲԴԽ-ն չի կարողանում գործարկել մի համակարգը, և հայտնի էլ չէ, թե երբ դա տեղի կունենա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ