Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:30 24-01-2022

Արմեն Սարգսյանը փորձում է խուսափել այն գործընթացներից, որոնք կարող են սկսվել. Օհանյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է խուսափել արտաքին և ներքաղաքական գործընթացներից, որոնք կարող են առաջիկայում սկսվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«ՀՀ նախագահի անգործունեության վերջին 3 տարվա դիտարկումները թույլ են տալիս եզրակացնելու, որ նա լիարժեք չի կարողացել կատարել իր պարտականությունները, որքան էլ որ իր տեքստում մեղադրի Սահմանադրությանը, իր ու ընտանիքի նկատմամբ վերաբերմունքին։ Նախագահը սահմանադրությամբ հանդիսանում է հանրապետության գլուխը, ու ինքն ուներ և՛ արարողակարգային, և՛ ուղղակի պարտականություններ Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու համար, բայց նա այդ ամենը չի արել»,- նշեց Օհանյանը` չբացառելով, որ կարող է Հայաստանի համար ոչ շահեկան փաստաթուղթ ստորագրվել։

Նախագահը կարող էր իր ինստիտուտի շնորհիվ զսպող մեխանիզմ ձևավորել, որոնց շնորհիվ թույլ չէին տա բավականին լուրջ սխալներ կատարել, սակայն թերացել է իր պարտականությունները կատարելու հարցում։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` Սարգսյանի լուռ համաձայնությամբ կամ կառավարության հետ համագործակցության արդյունքում կադրային քաղաքականության վրա բացասական ազդեցություն է եղել, հատկապես ռազմական ոլորտում։

«Ցավում եմ, որ նա հրաժարական է տվել դրսից, չգիտեմ պատճառն ինչ է եղել, իմ տեղեկություններով` առողջական խնդիր չունի։ Եթե նա ցանկանում է հայ ժողովրդի ապագային վերաբերող որևէ բան ապացուցել, ապա ընդհակառակը, պետք է լինի այստեղ և շարունակի իր գործունեությունը»,- նշեց Օհանյանը։

Դրա հետ մեկտեղ «Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ խմբակցությունը քննարկում կանցկացնի և կորոշի՝ առաջադրել իր թեկնածուին, թե ոչ: Նրա խոսքով՝ պետության ղեկավար պետք է ընտրվի մի մարդ, որը հարգված է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում:

Հավելենք, որ երեկ երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին