87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 4 տարի առաջ - 22:55 20-01-2022

«Ռոմեո և Ջուլիետից» մինչև Super Mario

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ Հոլիվուդ» խորագրով համերգը, որի ծրագրում ներառված էին հոլիվուդյան հայտնի կինոֆիլմերի երաժշտությունները։

Ի թիվս այլնի՝ կատարվեցին «Աստղային պատերազմներ», «Ռոկկի», «Մալենա», «Առաքելություն», «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ռոմեո և Ջուլիետ» և այլ հայտնի ֆիլմերից հայտի երաժշտական գործեր: Իսկ «Կարիբյան ծովի ծովահենները, «Գլադիատոր», «Կնոջ բույրը» կինոֆիլմերի երաժշտությունը հնչեցնելիս դահլիճն ուղղակի պայթեց ծափահարություններից: Նվագախումբը ղեկավարեց գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Բիս»-երից հետո սիմֆոնիկը կատարեց Super Mario խաղի հայտնի երաժշտությունը:

Հնչեցվածի սիմֆոնիկ «փաթեթավորումը» կատարյալ էր, համերգը՝ սպասված և ստացված:

Ձեզ գուցե հետաքրքրի