Ներքին 4 տարի առաջ - 14:05 19-01-2022

Զոհված ու անհետ կորած 16 զինծառայողների ընտանիքների համար օրենքում փոփոխություն կարվի

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողներից 16-ի հարազատներն առ այսօր պետությունից աջակցություն չեն ստացել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` ներկայացնելով իր օրենսդրական նախագիծը` «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին։

«Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակներն ու ծնողները։ Սակայն հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր այս 16 հայրենակիցները չունեն կին, զավակներ ու ծնողներ»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիշյալ 16 հոգին ունեն քույր-եղբայրներ ու տատիկ-պապիկներ, որոնք, սակայն, գործող օրենքով շահառու չեն հանդիսանում։

Այս կոնկրետ դեպքերի համար էլ որոշում է կայացվել փոփոխություն կատարել օրենքում ու շահառուների ցանկում ներառել ոչ միայն եղբայր, քույր, պապ ու տատերին, այլև հնարավոր այլ դեպքերի համար` զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող, ինչպես նաև` զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձանց։

Հայկ Սարգսյանը հայտնեց, որ այն դեպքերում, երբ զինծառայողն ունի օրինական կին ու այլ կնոջ հետ` համատեղ երեխա, գումարը կբաժանվի երկու կանանց միջև հավասարապես։ Նույնը կարվի նաև ծնողների ու ամուսնալուծված կնոջ առկայության դեպքում։

Ընդ որում, նման դեպքերում փաստական ամուսնական հարաբերության մեջ լինելու, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստող ապացույցներ են համարելու համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների և հարեւանների գրավոր հավաստումները, և այլ ապացույցներ»:

Հիշեցնենք, որ փոխհատուցումները տրամադրում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը` 10 մլն դրամ միանվագ և 20 տարի շարունակ` ամսական 200- 300 հազար դրամ` կախված զինվորական կոչումից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ