Ներքին 4 տարի առաջ - 10:40 17-01-2022

Ի՞նչ որոշման հիման վրա է Ռուբեն Ռուբինյանը նշանակվել բանագնաց. Մանուկյանը՝ Արշակյանին

Ազգային Ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց ԱԺ նախագահի լիզորությունները կատարող Հակոբ Արշակյանին:

«Հունվարի 13-ին ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն աշխատանքային այցով 2022 թվականի հունվարի 13-15-ը Մոսկվա գործուղել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին և համապատասխանաբար գործուղման ծախսերի մասին է նշվում: Ռոբինյանը հանդիպել է Քըլըչի հետ: Նա ԱԺ-ի կողմից է բանակցություններ վարե՞լ, թե ինչի համար է ԱԺ-ի փոխնախագահը ԱԺ-ի բյուջեի հաշվին Մոսկվա մեկնել»,-հարցրեց Մանուկյանը:

Հակոբ Արշակյանն ասաց, որ պետության կողմից բանագնաց է նշանակվել և բանագնացի գործուղման ծախսերը ևս պետությունն է հոգում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ