Ներքին 4 տարի առաջ - 17:00 12-01-2022

Զարուհի Բաթոյանին կանչել են հանձնաժողով

2019-2020 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ներկայացնում է նախարարության վերաբերյալ իրականացված աշխատանքները, պատասխանում պատգամավորների հարցերին:

Բաթոյանի խոսքով, մասնավորապես պատերազմի շրջանում Հայաստանում միայն պետական միջոցներով կարող էին ապահովվել 3500 անձի համար կացության նվազագույն պայմաններ: «Նկատի ունենալով, որ 90 հազարից ավելի արցախցիներ էին Երևան ժամանում՝ այս մասով մենք չունեինք այլ տարբերակ, քան մեր հասարակության աջակցությանն ապավինելու: Եվ ի պատիվ մեր հայրենակիցների, նաև մասնավոր սեկտորի, մենք կարողացանք այնպես անել, որ որևէ արցախցի չգիշերի դրսում: Իհարկե, շատ-շատ էին դժվարությունները, չեմ կարող ասել, որ խնդիրներ չկային»,- ասաց Բաթոյանը:

Արցախցիների համար կացության, սննդի ապահովումը, ըստ Բաթոյանի, իրականացվել է հիմնականում մասնավոր սեկտորի, բարեգործական կազմակերպությունների միջոցով: «Այս ծրագրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը որևէ անմիջական ֆինանսական աջակցություն չի իրականացրել»: Բաթոյանի խոսքով՝ նախարարությունը հիմնականում համակարգման աշխատանքներ է իրականացրել, երբ դիմել են բարերարներ, բարեգործներ, իրենք ուղղորդել են, որ այդ աջակցությունը լինի ուղղակիորեն:

Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք Բաթոյանը երբևէ մասնակցե՞լ է քննարկման, որտեղ խոսք կգնար կառավարությանը փոխանցվող՝ համահայկական հիմնադրամի միջոցների շրջանակում որոշակի ծրագրեր իրականացնելուն:

Բաթոյանը հիշեց քննարկումներ, որոնք հատկապես ուղղված են եղել առողջապահական միջոցառումներին: «Ես կարող եմ հիշել հատկապես Շտապօգնության մեքենաների, առողջապահական ծառայությունների հետ կապված որոշակի միջոցառումներ, որտեղ ի սկզբանե հիշատակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը»,-ասաց նա՝ նշելով, որ հիմնադրամի աջակցությունը հիմնականում ուղղված է եղել ոչ թե սննդի կամ կացության հարցերին, այլ հիմնականում առողջապահական հրատապ խնդիրների լուծմանը, որոնք առկա են եղել այդ ժամանակ:

Հայաստան համահայկական հիմնադրամը կառավարությանը փոխանցել էր հավաքագրված գումարներից 52 մլրդ 703 մլն 113 հազար 3952 հազար դրամ:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը