Արտաքին 4 տարի առաջ - 16:06 11-01-2022

Միջազգային չվերթները դեպի Ղազախստանի մայրաքաղաք վերականգնվել են

Միջազգային չվերթները դեպի Նուր Սուլթան գրեթե ամբողջությամբ վերականգնվել են՝ բացառությամբ Lufthansa և Tukrish Airlines ավիաընկերությունների: Այս մասին հաղորդում է երկրի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։

«Ղազախստանում ընդհանուր առմամբ ծրագրվում է իրականացնել 35 չվերթ, չեղարկվել է 20 չվերթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 11-ին ծրագրվում է իրականացնել 27 միջազգային չվերթ Նուր Սուլթանից՝ Մոսկվա, Մինսկ, Դուբայ, Վարշավա, Ֆրանկֆուրտ, Տաշքենդ, Պհուկետ, Նովոսիբիրսկ, Կոլոմբո, Անթալիա և Քութաիս։

«Չվերթները չեղարկելու ծրագրեր չկան: Ծրագրվում է իրականացնել 8 միջազգային չվերթ Ակտաուից, Շիմքենթից, Թուրքեստանից դեպի Գոա, Ստամբուլ, Մախաչկալա, Գրոզնի, 20 չվերթ Ալմաթիից և Ակտոբեից դեպի Ստամբուլ, Դուբայ, Մալե, Տաշքենդ, Մոսկվա, Սամարղանդ, Կոլոմբո, Շարժա, Բաքու, Նուկուս»,- նշել են մամուլի ծառայությունում։

Երկրի մեկ այլ օդանավակայան՝ Ալմաթայի, տեխնիկապես պատրաստ է բացմանը, սակայն դրա աշխատանքը կվերսկսվի միայն քաղաքում իրավիճակի կայունացումից հետո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ