Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 21:29 10-01-2022

Սոված փորսուղը պատահաբար հին հռոմեական մետաղադրամների գանձարան է հայտնաբերել

Իսպանական Աստուրիա շրջանի քարանձավներից մեկում հին հռոմեական մետաղադրամների գանձարան է հայտնաբերվել փորսուղի կողմից, որը գետինն էր փորում՝ սնունդ հայթայթելու հույսով։ Այս մասին հաղորդում է El Pais-ը:

Պարբերականը հայտնում է, որ ձյան տեղումները ստիպել են փորսուղին սկսել հողը փորել՝ ճիճուներ ու արմատներ փնտրելու համար։ Հայտնի չէ, թե որքանով են հաջող եղել նրա որոնումները, սակայն ինչ-որ պահի նա փորելով հողից 3-5-րդ դարերի հռոմեական մետաղադրամներ է հանել։ Մետաղադրամների մեծ մասը պատրաստված են պղնձից և բրոնզից, իսկ մեկը՝ նույնիսկ արծաթից։

«Դա հռոմեական մետաղադրամների մինչև այժմ հայտնաբերված ամենամեծ գանձարանն է», - ասում են հետազոտողները:

Գիտնականները ենթադրում են, որ գումարը հապճեպ թաքցվել է հողի մեջ Մեծ գաղթի ժամանակ՝ քաղաքական և սոցիալական անկայունության ֆոնին: