Արտաքին 4 տարի առաջ - 19:00 05-01-2022

Վրաստանում կորոնավիրուսից երեխա է մահացել

Կորոնավիրուսով ախտահարված փոքրիկը, որն ընդամենը չորս ամսական էր, մահացել է Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել դեկտեմբերի 31-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան փրկել: Նախնական տվյալներով՝ երեխան կորոնավիրուսով վարակվել էր ընտանիքի անդամից: Բժիշկների խոսքով՝ փոքրիկի վիճակը խորացրել է ուղեկցող հիվանդությունը:

Ներկայում Ցիցիշվիլիի անվան կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում գտնվում է շուրջ տասը երեխա:Նրանցից մեկի վիճակն օրհասական է:

Նախօրյակին՝ հունվարի 4-ին, Թբիլիսիում Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցում նույնպես երեխա է մահացել քովիդ-ախտահարումից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում