Արտաքին 4 տարի առաջ - 14:27 04-01-2022

Վրաստանը չի մասնակցի Թուրքիայում անցկացվելիք «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսված է անցկացնել Թուրքիայում։ Այս մասին դիվանագետն ասել է Daily Sabah թուրքական թերթին տված հարցազրույցում։

Անցած շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ նիստին, որ նախատեսված է անցկացնել Թուրքիայում։

«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ