Արտաքին 4 տարի առաջ - 23:59 03-01-2022

Apple-ի կապիտալացումը գերազանցել է 3 տրիլիոն դոլարը

Apple-ը դարձել է բիզնեսի պատմության մեջ երեք տրիլիոն դոլար կապիտալացումով առաջինը ընկերությունը։ Այս մասին են վկայում սակարկության արդյունքները։

Apple-ի բաժնետոմսերը թանկացել են 3%-ով: Արդյունքում ընկերության շուկայական արժեքը սակարկության պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3 տրլն դոլարի նշագիծը։ Երևանի ժամանակով ժամը 22:46-ի դրությամբ Apple-ի բաժնետոմսերի արժեքը կազմել է 182.73 դոլար՝ մեկ արժեթղթի դիմաց: Եվ սա ռեկորդային ցուցանիշ չէ. մի փոքր ավելի վաղ բաժնետոմսերի արժեքը հասել է մինչև 182.88 դոլարի։

Նախկինում ամերիկյան կամ արտասահմանյան ընկերություններից և ոչ մեկը չի հասել 3 տրլն դոլար կապիտալացման մակարդակի։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե