87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 4 տարի առաջ - 13:16 28-12-2021

ԱԺ-ն 2 միլիոն դրամի օրացույց է գնել

Ազգային ժողովի աշխատակազմը 2 մլն 79 հազար դրամի՝ 2022 թվականի օրացույց է գնել։ Այս գումարով ԱԺ-ն գնել է 3 տեսակի թվով 1220 օրացույց։

ԱԺ աշխատակազմը օրացույցները գնել է «Կոլլաժ» ՍՊԸ-ից։ Գնված օրացույցներից մեկի տեխնիկական բնութագրում նշված է․ «2022 թվականի համար նախատեսված եռափեղկ /եռամսյա օրացույց/: Օրերի պլաստիկե ցուցիչով, գույն՝ կարմիր, ձևը՝ քառակուսի: Էջերը՝ 31.5*17սմ, 2+0, 90գր/մ2 կավճապատ: Հիմքը՝ 290 գր/մ2 դեկորատիվ թուղթ, մուգ կապույտ, 33.2*19.4սմ, օրացույցի փեղկերի քանակը՝ 3, յուրաքանչյուրը՝ 12 թերթ: Կազմը՝ 33.2*20.7սմ, 4+0, 450 գր/մ2 կավճապատ և լամինացված: Տպագրությունը՝ գունավոր (4 գույն): Նիստերի օրերին համապատասխան վանդակները երանգավորված, մոխրագույն: Օրացույցը պետք է ամրացված լինի մետաղյա զսպանակներով»։

Նշենք, որ օրացույց առկա է գրեթե բոլոր տեսակի հեռախոսներում և այն անվճար է։