Արտաքին 4 տարի առաջ - 22:41 27-12-2021

Բելառուսում հրապարակվել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Բելառուսում հրապարակվել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը նախագահին անձեռնմխելիություն է տալիս։

«Նախագահն ունի անձեռնմխելիություն, նրա պատիվն ու արժանապատվությունը պաշտպանված են օրենքով: Նախագահը, ով դադարեցրել է իր լիազորությունների իրականացումը, չի կարող պատասխանատվության ենթարկվել իր նախագահական լիազորությունների իրականացման հետ կապված կատարած գործողությունների համար», - ասված է Սահմանադրության նոր տարբերակում:

Առաջարկվում է նաև արգելել նույն անձին երկու ժամկետից ավելի նախագահ լինել։ Արգելվում է օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորումը։ Նախագահ չի կարող դառնալ այն անձը, ով երբևէ ունեցել է օտարերկրյա քաղաքացիություն կամ այլ պետությունում բնակության թույլտվություն։ Բացի այդ, նախագահ դառնալու համար պետք է մշտապես բնակվել Բելառուսում ընտրություններից առաջ առնվազն 20 տարի։

Առաջարկվում է Բելառուսի Սահմանադրության մեջ կատարել նույն փոփոխությունը, ինչ ներմուծվել է Ռուսաստանում՝ ամուսնությունը գտնվում է պետության պաշտպանության ներքո՝ «որպես տղամարդու և կնոջ միություն»։

Նախագահին կարող է պաշտոնանկ անել Համաբելառուսական ժողովրդական ժողովը Սահմանադրության համակարգված կամ կոպիտ խախտման, պետական ​​դավաճանության կամ այլ ծանր հանցագործության դեպքում։ Դրա համար անհրաժեշտ է Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի առնվազն մեկ երրորդի կամ ձայնի իրավունք ունեցող Բելառուսի առնվազն 150 հազար քաղաքացիների նախաձեռնությունը։

Նախագահը պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մնում է Համաբելառուսական ժողովրդական ժողովի պատվիրակ և ցանկության դեպքում կարող է ցմահ դառնալ Հանրապետության խորհրդի անդամ։

РИА Новости-ի փոխանցմամբ՝ փոփոխությունների հանրաքվեն պետք է տեղի ունենա 2022 թվականի փետրվարից ոչ ուշ, մինչ այդ տեղի կունենա հանրային քննարկում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում