Արտաքին 4 տարի առաջ - 17:18 25-12-2021

Մեծ Բրիտանիայում ներգաղթյալ հիվանդապահները աշխատանք կստանան

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հանդես է եկել միգրացիոն օրենսդրությունը մեղմելու նախաձեռնությամբ՝ հեռացնելու համար Brexit-ի և կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցությունը սոցիալական և բժշկական անձնակազմի թվաքանակի վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Մասնավորապես, սոցիալական ոլորտի աշխատողները, բուժքույրերը, հիվանդապահները և տնային օգնականները, ովքեր որակավորում ունեն տարեց և հիվանդ մարդկանց խնամքի համար, կկարողանան Մեծ Բրիտանիայում աշխատանք ստանալ ժամանակավոր աշխատանքային վիզաներով՝ 12 ամիս ժամկետով:

Նախատեսվում է վիզաների տրամադրումը սկսել հաջորդ տարվանից։

Այս կատեգորիայի աշխատողների տարեկան նվազագույն աշխատավարձը կսահմանվի տարեկան 20.480 ֆունտ ստեռլինգ:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին