Արտաքին 4 տարի առաջ - 13:38 24-12-2021

Թուրքիան կարող է գլխավորել ՆԱՏՕ-ի հակառուսական գործողությունը

Թուրքիան, ենթադրաբար, կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի հակառուսական ռազմական գործողությանը Դոնբասի տարածքում, հաղորդում է Haberturk պարբերականը, նյութի հեղինակը սյունակագիր Չեթիներ Չեթինն է։

Ըստ չհաստատված տեղեկությունների, ՆԱՏՕ-ի այս գործողությունը գլխավորելու է Թուրքիան։

Ընդգծվում է, որ, ավելի վաղ, լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել Արևմուտքի կողմից ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի «Սիլ» բազայից 35-40 հազարանոց զորախմբի տեղափոխման տարբերակի մշակման մասին։

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակումից հետո, ԱՄՆ-ի գլխավորած երկրներն իրենց օրակարգում մի շարք տարբերակներ են ներառել, այդ թվում՝ ռազմական աջակցությունն ու տնտեսական պատժամիջոցները»,- գրել է սյունակագիրը։

Ընդ որում, Haberturk-ը հնարավոր է համարել, որ նման գործողության պատճառով «շատ ռիսկային իրավիճակ» ստեղծվի, և դրա ֆոնին Անկարային խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել տնտեսական, ռազմական, հետախուզական և քաղաքական հարաբերություններում։

Իսկ թուրքական պարբերականներից մեկը գրել է, որ Թուրքիան «Մոսկվայի հետ հարաբերությունների ավելի խորը ճգնաժամի պայմաններում է հայտնվելու, քան 6 տարի առաջ ՌԴ ինքնաթիռի խոցումից հետո»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ