Խոսք 4 տարի առաջ - 22:14 23-12-2021

Բոլոր այդ քաղաքացիներին Կառավարությունը պետք է փոխհատուցի, պետք է հրաժարականների շքերթ լինի

Սահմանադրական դատարանն ասօր հակասահմանադրական է ճանաչել Առողջապահության նախարարության այն որոշումը, որով պետք է չպատվաստված քաղաքացիները պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեին իրենց հաշվին։

Թեմայի առնչությամբ Oragir.news-ը զրուցեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ հետևանք է ունենալու ՍԴ-ի որոշումը, արդյո՞ք քաղաքացիների կրած նյութական վնասը փոխհատուցելու պարտավարություն ունի Կառավարությունը․

«Ինչքան որ ես հասկացել եմ այդ որոշման ամփոփիչ մասից, ապա հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե նախարարի հրամանը, այլ հրամանի միայն այն կետերը, որտեղ նշված է, որ թեստավորումը պետք է արվի քաղաքացու հաշվին, իսկ երբ քաղաքացին արդեն իր հաշվին կատարել է, նշանակում է, որ Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, գտնի ֆինանսավորման աղբյուրներ, ճիշտ մեթոդաբանությամբ հաշվարկեն և փոխհատուցեն բոլոր այն մարդկանց գումարները, որոնք ստիպված են եղել աշխատանքի ներկայանալու համար իրականացնել covid թեստավորում։ Այսինքն՝ նշանակում է, որ կառավարությունը պետք է կատարի ՍԴ-ի որոշումը, ինչը նշանակում է, որ պետք է փոխհատուցվի»,- ասաց Ղազարյանը։

Էդգար Ղազարյանին հարցրինք նաև, թե, իր կարծիքով, ՍԴ որոշումը պե՞տք է նաև քաղաքական հետևանքներ ունենա, այսինքն՝ հրաժարականներ պե՞տք է լինեն․

«Իհարկե, պետք է լինի։ Ցանկացած նման դեպքի հետ կապված՝ պետք է լինի։ Օրինակ՝ տարօրինակ բան եղավ ԱԺ 3 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու այդ գործընթացի հետ կապված, երբ գլխավոր դատախազը դրանից հետո փոխանակ հրաժարական տար, քանի որ ստացվում է, որ իր որոշման հետևանքով ապօրինաբար ազատությունից զրկվել են 3 պատգամավորներ, և, ըստ էության, խաթարվել է 8-րդ գումարման Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, հետևաբար ԱԺ-ն կոլեգիար մարմին է, և այն կարող էր համարվել լիարժեք գործող, եթե բոլոր պատգամավորները իրավունք ունենային իրենց կամարտահայտությունը իրականացնելու օրենսդրական գործունեության մեջ, բայց դատախազը փոխանակ հրաժարական տա, նա դեռ մի բան էլ իրեն իրավունք է վերապահաում մեկնաբանություններ անել ՍԴ որոշման հետ կապված։

Նույնը նաև այստեղ է։ Ակնհայտորեն բոլոր այն պաշտոնյաները, որոնք ներգրավված են եղել այս հրամանի մշակման և իրագործման մեջ, նրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց որոշման համար։ Հակառակ դեպքում կստացվի, որ ցանկացած պաշտոնյա, հանրային ծառայող կարող է իրեն թույլ տալ քաղաքացիների իրավունքները ոտնահարող իրավական ակտերի ընդունում, քաղաքացիները դրանից վնասներ կրեն, իսկ իրենք էլ անպատիժ մնան։ Ակնհայտ է, որ դրան պետք է հաջորդի հրաժարականների շարք»։

Կորյուն Սիմոնյան

Ավելիին տեղեկանալու համար բաժանորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ