Ներքին 4 տարի առաջ - 16:34 22-12-2021

Իջևան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Իջևան քաղաքի Արցախյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։ Ըստ նախնական տվյալների՝ 2021թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 19:40-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել «BMW X5», «Renge Rover» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 2 ուղևոր մահացել են: Եվս 4 անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել է առգրավում, զննություն, որպես վկաներ հարցաքննվել են մի շարք անձիք, վթարի մասնակից տրանսպորտային միջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց և հանձնվել են ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պահպանմանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում