Արտաքին 4 տարի առաջ - 23:29 21-12-2021

COVID-19-ի դեմ պատվաստման ԵՄ վկայականը վավերական է լինելու 9 ամիս

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Եվրահանձնաժողովը ընդունել է կանոններ, որոնց համաձայն ճանապարհորդությունների համար Եվրոպական միության COVID-19-ի դեմ պատվաստման վկայականը վավերական է լինելու պատվաստումների ավարտից հետո մինչև 9 ամիս:

Առաջարկությունը պայմանավորված է նրանով, որ ԵՄ մի քանի երկրներ լրացուցիչ պահանջներ են ներկայացրել ճանապարհորդների համար՝ փորձելով նվազեցնել կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումը: ԵՄ արդարադատության հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը Reuters-ին ասել է, որ ԵՄ հանձնաժողովը դեմ է լրացուցիչ պահանջներին և գնահատում է միջոցները:

Փետրվարի 1-ից նոր կանոնները պարտադիր կլինեն ԵՄ 27 երկրների համար: Կանոնը կարող է արգելափակվել ԵՄ կառավարությունների մեծամասնության կամ Եվրախորհրդարանի անդամների պարզ մեծամասնության կողմից, սակայն պաշտոնյաներն ասել են, որ դրա համար բավարար աջակցություն կա:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ