Արտաքին 4 տարի առաջ - 22:57 20-12-2021

Ֆրանսիային և Բրիտանիային դատի են տվել՝ Լա Մանշում 27 զոհերի համար

Ֆրանսիական Utopia 56 մարդասիրական կազմակերպությունը դատի է տվել Լա Մանշի և Հյուսիսային ծովի ծովային վարչակազմին, Պա-դե-Կալեի Գրիս Նեզի դիտարկման և փրկության տարածաշրջանային օպերատիվ կենտրոնին և բրիտանական առափնյա պահպանությանը՝ միգրանտների նավի ուղևորներին օգնություն չցուցաբերելու համար, որը շրջվել է նոյեմբերին ջրային նեղուցում։ Այս մասին հաղորդում է France24-ը։

Կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ մտադիր են հետաքննություն անցկացնել «այս ողբերգության մեջ ֆրանսիական և բրիտանական փրկարար ծառայությունների պատասխանատվության աստիճանը պարզելու համար»՝ նշելով, որ փրկարարներն անտեսել են օգնության խնդրանքով կանչերը։

Նավի վթարից փրկված երկուսը քրդական լրատվամիջոցներին պատմել են, որ բրիտանացիները խեղդվող միգրանտներին ասել են, որ նրանք գտնվում են Ֆրանսիայի տարածքային ջրերում, իսկ ֆրանսիացի սակրավորները՝ բրիտանական ջրերում։ Արդյունքում 27 մարդ մահացել է՝ չսպասելով օգնության։ Նրանց թվում կան յոթ կանայք, մեկ դեռահաս և յոթ տարեկան աղջիկ։

Ավելի վաղ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները միմյանց մեղադրել էին Լա Մանշում 27 միգրանտների մահվան մեջ, որոնք փորձել էին լողալով հասնել Մեծ Բրիտանիա։ Ըստ Լոնդոնի՝ Փարիզը չի դիմանում իր ափերի պաշտպանությանը, Բրիտանիան ցանկանում է մայրցամաք ուղարկել սեփական պարեկները։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր