Արտաքին 4 տարի առաջ - 09:32 18-12-2021

Կրեմլում անվանել են կատակելու համար արգելված թեմաները

Ռուսաստանում կան թեմաներ, որոնց վերաբերյալ ավելի լավ է չկատակել, պնդում է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, դրանք սրբություն են ռուս ժողովրդի համար։

Չարժե հումոր անել պատերազմի և կրոնի թեմաներով։ Պեսկովը RTVI-ի եթերում հավելել է, որ այս էջերը «հերոսական, բայց ցավալի են մեր պատմության մեջ»։ Մյուս ամեն ինչի վերաբերյալ «կարելի է և պետք է կատակել, բայց նրբագեղ ու գեղեցիկ», գտնում է Պեսկովը։

Նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խոսել է պետության ղեկավարի արձագանքի մասին՝ նմանակների առկայության վերաբերյալ տարածված տեսություններին, որոնք իբր նրա փոխարեն խոսում են քաղաքացիների հետ և լրատվամիջոցներում։ Պեսկովի խոսքով, Պուտինը «ժպտում է և ծիծաղում», երբ լսում է այդ մասին։

Բացի այդ, նա Պուտինին յուրօրինակ խարիզմայով ղեկավար է անվանել և համեմատել նրան ժամանակակից համաշխարհային քաղաքականության այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Սի Ցզինպինը, Ժակ Շիրակը և Անգելա Մերկելը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով