Արտաքին 4 տարի առաջ - 10:38 17-12-2021

Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Դամասկոսին, կա զոհ

Իսրայելի ռազմաօդային ուժերը դեկտեմբերի 16-ին գրոհել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանը։ Այս մասին հաղորդել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Վադիմ Կուլիտը։

Օդային հարվածները հասցվել են F-16 կործանիչներով, որոնք ներառված են Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի սպառազինությունում։ Չորս ինքնաթիռ, գտնվելով Գոլանի բարձունքների օդային տարածքում, հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաքին։

Իսրայելական ավիացիան, ընդհանուր առմամբ, ութ թևավոր հրթիռ է արձակել օդանավակայանի մերձակայքում։ Դրանցից 7-ը ոչնչացվել են Սիրիայի ՀՕՊ սպառազինությունում ընդգրկված ռուսական արտադրության «Պանցիր-С» համալիրների կողմից։ Այնուամենայնիվ, մեկ հրթիռ ընկել է պահեստային շինության վրա, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ