Ներքին 4 տարի առաջ - 23:04 13-12-2021

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Դեկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին:

Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում նոր լիցք կհաղորդվի հայ-ֆրանսիական միջդատարանական ու իրավական երկխոսությանը: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի միջև համագործակցությանը՝ Արման Դիլանյանն արժևորել է բարեկամական կապերի ամրապնդումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում, մասնավորապես՝ Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ դեսպան Լույոն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը երկու երկրների սահմանադրական արդարադատության մարմինների հարաբերությունները և համագործակցությունը զարգացնելու համար: Կողմերը երկուստեք կարևորվել են մոտ ժամանակաշրջանում բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:
Դեսպան Լույոյի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի գործառույթները և դերակատարումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով